copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 22-02-2023

Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում․ երթևեկությունը ժամանակավորապես փակվել է․ shamshyan.com

Տhamshyan.com-ի փոխանցմամաբ՝ այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաներում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ 64-ամյա Հուսիկ Հովսեփյանի վարած Nissan Tiida մակնիշի և 26-ամյա Ֆիլիպ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Նեքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկ Խաչիկ Պետրոսյանը։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից