Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 17:55 08-06-2025

Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը

Մեխիկոյում ապամոնտաժել են ադրբեջանցի բռնապետ Հեյդար Ալիևի արձանը, փոխարենը` տեղադրել Ադրբեջանի քարտեզ:

Այս մասին հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Մեխիկոյի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանի տեղադրմամբ ադրբեջանական սադրանքի ամոթալի ավարտը: Ամեն ինչ սկսվեց 15 տարի առաջ: Մեքսիկա-Ադրբեջան բարեկամության զբոսայգու ֆինանսավորման պատրվակով ալիևյան Ադրբեջանի դեսպանատունը, խախտելով Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությունները, հենց քաղաքի կենտրոնում տեղադրեց բռնապետի հուշարձանը։

Մեքսիկացիներին ցնցել էր Ադրբեջանի դեսպանատան լկտիությունը: Բողոքի ձայները սկսեցին ավելի ուժեղանալ, և շուտով հուշարձանի առջև սկսվեցին ցույցեր՝ «Վերջ Անդրկովկասի քրիստոնեական ժառանգությունը ավերող բռնապետի արձանը» գրությամբ պաստառներով։

Հետևելով քաղաքային թերթերին՝ Մեքսիկայի ազգային մամուլն անդրադարձավ այդ թեմային, այնպես որ Մեխիկոյի դաշնային շրջանի իշխանությունները ստիպված եղան հատուկ հանձնաժողով նշանակել՝ քննարկելու, թե ինչ անել արձանի հետ:

Շաբաթ վաղ առավոտյան, մթության քողի տակ և ամենուր հայտնված լրագրողներից հեռու, Մեխիկոյի իշխանությունները ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը։ Ադրբեջանի վիրավորված դեսպան Իլգար Մախմուդովը բռնապետի արձանը վերադարձրել է դեսպանատուն և այդ ժամանակվանից այն կանգնած է Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատանը։ Դեսպանին կարելի է հասկանալ, քանի որ արձանի տեղադրման հետ կապված խարդախության մեջ նա մտադիր էր ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի «հետույքը լիզել», այլ նաև գողանալ այս նախագծի համար հատկացված միլիոնավոր դոլարները»,-գրել է Լապշինը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել