copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:43 05-06-2025

Երևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ

Երեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ հունիսի 3-ից՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակատվածում անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ «Mercedes»-ի որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել