Ուղիղ եթեր
Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 05-06-2025

Օրակարգ․ Կասկածներ կան, որ Փաշինյանն Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի զավակն է․ Էդգար Ղազարյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Էդգար Ղազարյանի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի դասախոսության, դրանում հնչած շեշտադրումների, նրա, Աննա Հակոբյանի և մի շարք ՔՊ-ականների կողմից Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին, այդ թվում՝ Վեհափառին թիրախավորելու շարժառիթների, եկեղեցու կողմից համարժեք արձագանք ցուցաբերելու անհրաժեշտության, Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էդգար Ղազարյանը նկատում է՝ կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հոգևոր առաջնորդի՝ Ալլահշուքյուր Փաշազադեի զավակն է։ «Շատ մեծ անհանգստություն կա, չփարատված կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Կովկասի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի զավակն է։ Ինքը դեռ չի որևէ ապացույց ներկայացրել, այսինքն՝ չկան ԴՆԹ անալիզներ, ինքն անընդհատ մեր կաթողիկոսից, սրբազաններից ա պահանջում իրենց անձնական կյանքին վերաբերող հավաստի փաստեր, բայց ես կարծում եմ, որ առավել կարևոր է՝ մեր անվտանգության տեսանկյունից, պարզել, թե արդյոք նա ծնվե՞լ է Վովա Փաշինյանի և ինչ-որ մի կնոջ հարաբերություններից, թե՞ Փաշիզադեի և ինչ-որ մի կնոջ հարաբերություններից։ Հատկապես ազգանունների ընհանրությունը առավել ևս շփոթեցնում է»,- ասաց նա։

Ղազարյանը շեշտեց նաև՝ վեճի մեկ այլ առարկա կա, մարդկանց մեկ այլ խումբ էլ շատ հիմնավոր է համարում Աբուլֆազ Էլչիբեյի հնարավոր առնչությունը Նիկոլ Փաշինյանի ծննդյան հետ․ «Որովհետև 75 թվականին Էլչիբեյն արդեն ձերբակալված է եղել, բայց 74 թվականին նա ազատության մեջ է եղել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ծնվել է 75-ի հունիսին, նշանակում է՝ ինչ-որ եղել է, եղել է Էլչիբեյի՝ ազատության ժամանակաշրջանում և դա չի հերքվել»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանին պետք է սրբապիղծների շարքին դասի։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից