Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 05-06-2025

Երևանում կարմիր և կապույտ կետագծերում կայանումն անվճար է․ Անդրանիկ Թևանյանի խորհուրդը վարորդներին

Երևանում կարմիր և կապույտ կետագծերում կայանումն անվճար է, քանի դեռ բողոքարկումը տեղ չի հասել։ Ինչու է անվճար, քանի որ ամեն տարվա համար Երևանի ավագանին պետք է սահմանի գին։ 2025թ․ համար իրենք սահմանել են տարեկան 160 հազար դրամը, բայց քանի որ դատարանն անվավեր է ճանաչել այդ որոշումը, հետևաբար այդ որոշումը չեղարկված է ու այդ դեպքում քաղաքացին պարտավոր չէ վճարել կայանատեղիի համար։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա վարորդներին խորհուրդ տվեց կարմիր և կապույտ կայանատեղիներում կայանելուց հետո չվճարել գումարը, որին պետք է հետևի քաղաքապետարանի կողմից տուգանումը։ «Մենք առաջարկում ենք այդ տուգանքը բողոքարկել քաղաքապետարանում և «Մայր Հայաստան»-ը պատրաստ է տրամադրել դիմումի ձևը։ Եթե քաղաքապետարանն անվավեր չճանաչի տուգանելու որոշումը, դրանից հետո պետք է դիմել արդեն դատարան՝ բողոքարկելով քաղաքապետարանի որոշումը, որի իրավական բլոկի աջակցությունը նույնպես կիրականացնի «Մայր Հայաստան»-ը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել