Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:28 05-06-2025

Թմրանյութ վաճառողին դատում ենք, տեղը նորն է գալիս, պետք է ներմուծողին հարվածենք․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ներկայումս առկա չեն ՀՀ-ում թմրամիջոցների գործածման հետ կապված վիճակը գնահատող համապարփակ և արդիական ուսումնասիրություններ, ինչը թույլ կտա՝ ամբողջական պատկերացում կազմելու իրավիճակի մասին և հիմնելու պետական քաղաքականությունը նման հետազոտության արդյունքների, դրանով արձանագրված օրինաչափությունների վրա։

Նախագծի հիմնավորման մեջ ասված է․ «Առկա վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ և բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ:

Միաժամանակ, անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել նշված ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարին՝ մշակելով միասնական քաղաքականություն, որը կանդրադառնա ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, այլ նաև՝ թմրամիջոցների գործածման կանխարգելմանը և թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց բուժմանը, սոցիալական վերականգնմանն ու վերաինտեգրմանը։

Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել սույն նախագիծը, որով առաջարկվում է հաստատել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի փորձագիտական կարծիքին և լրամշակվել է ներկայացված առաջարկությունների հիման վրա»։

Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակներ՝
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում,
թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։
Յուրաքանչյուր նպատակի շրջանակներում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով։

«Մեր ջանքերը՝ կասեցնելու թմրամիջոցների ներմուծումը և ՀՀ-ում արտադրությունը, պետք է ավելի ինտնսիվ լինեն։ Այսինքն հարվածի հիմնական ուղղությունները պետք է ուղղված լինեն արտադրությանը և ներմուծմանը։ Թմրանյութ վաճառողին բռնում, դատում ենք, տեղը նոր վաճառող ա գալիս, պետք է աղբյուրին՝ ներմուծողին հարվածենք»,- հարցի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր