Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:50 05-06-2025

Կինը քթի լվացում է կատարել և մահացել ջրից վարակվելու պատճառով 

Միացյալ Նահանգների 71-ամյա բնակչուհին մահացել է ուղեղը վնասող մահացու ամեոբայի՝ Naegleria fowleri տեսակի պատճառով։

Կինը քթի լվացում էր կատարել հատուկ սարքով՝ օգտագործելով ջուր, որը ճամբարի ծորակից էր և չէր մաքրվել կամ եռացվել։ Լվացումից ընդամենը 4 օր անց նրա մոտ ի հայտ են եկել ջերմություն, գլխացավ և շփոթվածություն։

Չնայած բուժմանը՝ կինը մահացել է 8 օր անց։

Naegleria fowleri ամեոբան կոչվել է ավստրալիացի բժիշկ Մալքոլմ Ֆաուլերի անունով և համարվում է չափազանց վտանգավոր։ Միացյալ Նահանգներում 1962-ից մինչև 2020 թվականը գրանցվել է վարակման 151 դեպք, որոնցից միայն չորսն են ունեցել դրական ելք։

Ամենից շատ դիտված