Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:26 04-06-2025

Օձերի ու կարիճների բույն է, ոչ ոք չի համարձակվում անցնել. վտանգավոր թունել՝ Երևանում

Օրերս Oragir.News-ը Չարբախում՝ Կարմիր բլուր հնավայրի հարևանությամբ, Հրազդան գետի մոտ, թունել էր հայտնաբերել։

Այսօր՝ Oragir.News-ի նկարահանող խումբը այցելեց տարածք՝ պարզելու, թե ի՞նչ թունել է դա, երբ և ինչ պայմաններում է կառուցվել։

Տարածքի բնակիչները կոնկրետ չգիտեին, թե ինչ ժամանակահատվածում է կառուցվել այն, բայց թունելի ելքի մասին մի քանի բան նշեցին։

Նրանց խոսքով՝ որքանով տեղյակ են, այն դուրս է գալիս Կարմիր բլուր, բայց ոչ ոք չի համարձակվում մինչև վերջ անցնել թունելով, քանի որ այն նախ՝ անվտանգ չէ, երկրորդ՝ օձերի ու կարիճների բույն է, և երրորդ՝ մարդիկ պարզապես վախենում են։

Oragir.News-ը մոտ 200 մետր խորացավ թունելով, սակայն անվտանգության խնդիրների և ոչ համապատասխան հագուստի պատճառով չկարողացավ շարունակել ճանապարհը։ Թունելում կային տարատեսակ իրեր, հատկապես՝ սկզբնամասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել