Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:19 03-06-2025

ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր կերել-խմել են, քծնել Փաշինյանին. Հրապարակ

Սեւանի կառավարական ամառանոցում իր 50-ամյակի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գրեթե բոլոր պաշտոն ունեցող ՔՊ-ականներին՝ կառավարության անդամներ, իշխանական խմբակցություն, այլ ՔՊ-ականներ: Նրանց բացառիկ շանս է ընձեռված եղել` լիուլի քծնելու շեֆին, բարեմաղթանքներ բարձրաձայնելու, փառաբանելու, եւ բոլորն օգտվել են դրանից։ Փաշինյանը նախորդ տարիներին իր ծննդյան տարեդարձները նշում էր հիմնականում «նեղ կռուգով», սակայն, ինչպես ՔՊ-ականներից մեկը նկատեց, այս տարին ոչ միայն հոբելյանական է, այլեւ՝ նախընտրական, իսկ շատերի համար՝ հրաժեշտի միջոցառում․ հաջորդ ամառ շատերը տեղ չեն գտնի ցուցակներում։

Բացի այդ, Փաշինյանի հոգեվիճակը բարվոք չէ, եւ նրան դրական իմպուլսներ են պետք, որ հանրության մնացած հատվածի ատելությունը կարողանա տանել: Կենացները, բնականաբար, քաղաքական մեսիջներից զերծ չեն եղել, համախմբման, միասնական լինելու կոչեր են հնչել։ ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր կերուխում են արել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել