copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:58 12-09-2021

Լուկաշենկոն պատմել է, թե մինչև ուշ գիշեր ինչի մասին է զրուցել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչի մասին է զրուցել Կրեմլում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման երկրորդ հատվածում: Այդ մասին տեղեկացնում է BelTA- ն:

«Երկար տևեցին կոնկրետացումները՝ օբյեկտների կառուցումից (ներառյալ Վոստոչնիի տիեզերակայանը) մինչև սպառազինության հարցը», - ասել է պետության ղեկավարը:

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են այդ խնդիրները:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր, որ Մինսկը նախատեսում է գնել ռուսական զենք ավելի քան 1 միլիարդ դոլարով: Նա հստակեցրել է, որ մասնավորապես բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ հանրապետությանը С-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 9-ին Կրեմլում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների կողմից պատրաստված ծրագրերը, ինչպես նաև երկկողմ օրակարգի և միջազգային խնդիրների այլ արդիական հարցեր: Բանակցությունները տեւել են գրեթե 3,5 ժամ:

Կրեմլում առաջնորդների հանդիպումից հետո երկու պետությունների 28 միութենական ծրագրերի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ