copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:24 02-06-2025

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Արգավանդ գյուղում «UAZ» ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց լճից

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում ավտոմեքենա է նկատվել և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 2-րդ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ջրասուզակը:

Ժամանել է նաև Արմավիրի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանութան պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգրոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատա Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ամավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը 3 անգամ լճի մեջ հայտնաբերված ավտոմեքենայի 4 կողմը հետախուզական աշխատանքներ է կատարել, ապա գյուղացիների օգնությամբ դեպքի վայր բերված վերամբարձ կռունկի հատուկ ճապաններն ամրացրել է ջրում հայտնաբերված «UAZ» մակնիշի ավտոմեքենայից, որից հետո այն դուրս է բերվել լճից:

Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի սեփականատերը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն է, ով հայտնել է, որ ինքը ավտոմեքենան տվել է իր ազգականին ու արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզում են նաև ազգականի ով լինելը, հեռախոսակապ են ստեղծում նրա հետ, ով հայտնում է, որ մեքենան ինքն է վարել, սակայն գտնվում է շոկի մեջ ու ավտոմեքենայում միայն ինքն է եղել:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր