Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 01-06-2025

Մի տեղ, որտեղ եկեղեցու պատմությունն ու ազգային արժեքները հերքվում են, երեխաներն անպաշտպան են. հարցում

Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day): Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարատեակ միջոցառումներ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` Հայաստանում երեխաները պաշտպանվա՞ծ են»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ ոչ լիարժեք են պաշտանված։

«Ոչ լիարժեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պաշտպանված չեն։ «Ոչ, շատ են երեխաներ գողանում վերջերս»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` երեխաները չեն կարող պաշտպանված լինել այնտեղ, որտեղ կրթությունը խեղաթյուրված է։ «Ոչ, եթե կրթությունը խեղաթյուրված է, ինչպես կարող են երեխաները պաշտպանված լինել։ Մի տեղ, որտեղ եկեղեցու պատմությունը, հայոց պատմությունն ու ազգային արժեքները հերքվում են, երեխաները չեն կարող պաշտպանված լինեկ նույնիսկ կենդանիները չեն կարող պաշտպանված լինել»,- ասաց նա։

«Այո, Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը