Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:32 14-07-2021

Ոչ ոք Հայաստանից դուրս չի մնա. խուճապային լուրերը հերքվում են

Տարածվող լուրերը, թե իբր հուլիսի 10-ից Հայաստան կարելի է մուտք գործել միայն պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում, հերքվում են:

Մեզ հետ զրույցում ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը փաստեց, որ Հայաստան մուտք գործելիս ներկայացվում է կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ կառավարության որոշման՝ Հայաստան մուտք գործող անձինք այսուհետ պետք է ունենան կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, եթե կհրաժարվեն հանձնել ՊՇՌ թեստ կամ մեկուսացվել:

Պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվելու են միայն մինչև 11-ամսական երեխաները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով