Ներքին 1 տարի առաջ - 17:50 31-05-2025

Երևանի գողտրիկ անկյուններից մեկը. «Բիձու Գյոլ»-ում այցելուները շատ են, հնարավորություններ` քիչ

Հենց այս գեղատեսիլ անկյունում ամեն առավոտ կարելի է հանդիպել տարբեր տարիքային խմբի մարդկանց՝ սկսած պատանիներից մինչև տարեցներ։

Երևանի Հրազդանի կիրճի՝ հանրությանն առավել հայտնի «Բիձու Գյոլ»-ում վերջին շրջանում, առավոտյան ժամերին նկատվում է այցելուների զգալի աճ։ Մարդիկ այստեղ հավաքվում են մարզվելու, զբոսնելու և հանգստանալու նպատակով։ Հատկապես՝ ամառային ամիսներին, առավոտյան ժամը 6-ից սկսած, տարածքը դառնում է ակտիվ շարժի կենտրոն։

Oragir.News-ը շրջել է տարածքում և զրույցել այցելուներից մեկի հետ, որը երկար տարիներ այցելում է «Բիձու գյոլ»։

Նա նշում է, որ ներկայիս ենթակառուցվածքները չեն բավարարում հանրային պահանջներին։ Մասնավորապես՝ եթե լավ, որակյալ մարզասարքեր տեղադրվեն, տարածքն իրապես կծառայի իր նպատակին, առողջ ապրելակերպին խթանող բացօթյա հարթակ լինի։

Մեր զուցակիցը միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց այն մասին, որ երբեմն տարածքում հանդիպում են անհատներ, որոնք ոչ պատշաճ վարք են դրսևորում՝ աղտոտելով կամ վնասելով ընդհանուր տարածքը, կատարում են գողություններ։

Թեև «Բիձու գյոլը» շարունակում է մնալ քաղաքաբնակների սիրելի վայրերից մեկը, այն այժմ կանգնած է ենթակառուցվածքային զարգացման և տարածքի կարգապահ օգտագործման պահանջների առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը