copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 00:02 25-06-2023

Այս խառնակ աշխարհում մեր գողտրիկ անկյունը չենք կորցնի, եթե գիտակցենք, որ կարևոր է պատրաստ լինել

Մինչ նախկին-ներկաներից վերածված ռուսամետ-ռուսաֆոբերի, աշխարհաքաղաքական «ծանրակշիռ վերլուծություններ ու կանխատեսումներ» ենք անում, բաքվի բռնապետը հայտարարում է «Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնման մասին», Քաշաթաղի(Լաչին) միջանցքի ադրբեջանական անցակետն անվանում իրենց ուժեղ քաղաքական կամքի ցուցանիշ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» Մետաքսե Հակոբյանը։

«Մինչ Արցախի իշխանությունները զբաղված են երկրի առջև ծառացած խնդիրների «լուծմամբ», ինչը «պահանջում է» սպասել ու հավատալ, որ «շուտով փրկիչը» հայտնվելու է, ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի հետ և պատրաստակամություն հայտնում թույլատրել «Քաշաթաղի միջանցքի ադրբեջանական անցակետով հիվանդների տեղափոխումը և բժշկական անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Իսկ ինչ վերաբերում է հայ բնակիչների այլ կարիքների մատակարարմանը, ադրբեջանական կողմը հնարավորություն ունի ԿԽՄԿ-ի միջոցով օգնել՝ օգտագործելով Ստեփանակերտ-Ակնա(Աղդամ) ճանապարհը»:

Այս խառնակ աշխարհում մեր գողտրիկ անկյունը չենք կորցնի, եթե գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրը դերակատարություն ունի այն պահելու, որ կարևոր է հենց այս ժամանակներում արժանապատիվ լինել, Աստծուն ականջալուր լինել ու պատրաստ լինել...»,- գրել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ