Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:25 31-05-2025

Երևանում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ տղամարդը «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ինքնաբավարարմամբ է զբաղվում. shamshyan.com

Մայիսի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում ՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, անհայտ տղամարդը ինքնաբավարարմամբ է զբաղվում։

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Մարտիրոսյանի գլխավորությամբ և «Հաղթանակ» զբոսայգում գտնվող նշված հուշարձանի մոտ նշված քաղաքացին չի հայտնաբերվել, իսկ ոստիկաններին ՌԴ քաղաքացի Մ․Դ․-ն հայտնել է, որ նշված վայրում նկատել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, իր կարծիքով, ձեռնաշարժությամբ է զբաղվելիս եղել։

Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին է հրավիրվել նշված ավտոմեքենայի վարորդ Լ․ Թ․-ն, ով հայտնել է, որ ձեռնաշարժությամբ չի զբաղվել, այլ վարորդի նստատեղին նստած գլուխը կախ վիճակում՝ ղեկին դրված, ֆինանսական հաշվարկներ է կատարել։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան