copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:36 30-05-2025

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերին, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների ընդունելությանը, նշվել է, որ օտարերկրյա դիմորդների հանար ընթացակարգային փոփոխություն է եղել: Ըստ նախարարի՝ կրթության որակի շարունակական բարձրացմանը զուգահեռ աշխատանքներ են իրականացվում ընթացակարգերի պարզեցման, առավել թափանցիկ գործընթաց իրականացնելու ուղղությամբ՝ նաև օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթությունն առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, նրանք կարող են իրենց ընդունելության հայտերն ու փաստաթղթերը ներկայացնել «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով այդ համակարգում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագիրը՝ կարևորելով միջազգային գործընկերների համագործակցությունն ու լավագույն փորձի տեղայնացումը:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան ևս կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ անդրադառնալով նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերին:

Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում տեղի ունեցող Սուրաջկունդի միջազգային արհեստների ամենամյա փառատոներին` ներկայացնելով հայկական հարուստ ու բազմաբնույթ մշակույթը, այդկերպ խթանելով միջազգային մշակութային երկխոսությունը, համագործակցությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակումը: Առանձնակի կարևորվել է համատեղ կինոարտադրության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև երիտասարդության ոլորտում համատեղ փառատոների, համաժողովների անցկացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր