copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:43 29-05-2025

Վարդան Ղուկասյանի դեմ կիրառվող քաղաքական հետապնդումը դուրս է եկել երկրի սահմաններից. դրա պատասխանատուներից մեկը Մակունցն է

«ԴՕԿ կուսակցության լրատվական» ֆեյսբուքյան էջի գրառումը. «Այսօր համացանցում տարածված լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը կրկնակի դիմել է ամերիկյան իշխանություններին՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին արտահանձնելու խնդրանքով, ևս մեկ անգամ բացահայտում են իշխանության համակարգի իրական դեմքը։

Լիլիթ Մակունցը, ով պարտավոր էր պաշտպանել Հայաստանի շահերն ու արժանապատվությունը միջազգային հարթակում, փաստացի վերածվել է քաղաքական պատվեր կատարողի, ով հնազանդ կերպով սպասարկում է երկրի ներսում ձախողված իշխանության հրահանգները։ Նրա գործողությունները ոչ մի կապ չունեն դիվանագիտական առաքելության հետ և ընդամենը վկայում են անձնական ու խմբային շահերին ծառայելու պատրաստակամության մասին։

ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է՝
Վարդան Ղուկասյանի դեմ կիրառվող այս քաղաքական հետապնդումն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից, և դրա պատասխանատուներից մեկը հենց Մակունցն է։

Նրա քայլերը արդեն մերժվել են ամերիկյան կողմի կողմից, ինչը գնահատվում է որպես վստահության բացակայություն՝ թե՛ անձի, թե՛ իշխանության ներկայացուցչի նկատմամբ։

ԴՕԿ-ը չէր լռել և չի լռի։ Մեր շարժումը օր օրի դառնում է համաժողովրդական վստահության կենտրոն, և ոչ մի պատվերով գործող պաշտոնյա չի կարող կանգնեցնել այս ընթացքը։

Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ պայքարի խորհրդանիշ, և նրա ձայնը հնչում է ավելի բարձր, քան երբևէ։

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ | ՕՐԵՆՔ | ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ԴՕԿ կուսակցության մամուլի ծառայություն
2025 թ․ մայիսի 29

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ