copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:49 29-05-2025

Ձերբակալվել է Ավշարի Արայիկի եղբայրը՝ Սուրիկ Գրիգորյանը

Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը:

Նա Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրն է։

Նախկին համայնքապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։