copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:18 28-05-2025

Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

«Վրացական երազանք»-ի ներքին գործերի (ՆԳ) նախարար, փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Այս կապակցությամբ Գոմելաուրին ուղերձ է հղել:

«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարական տալ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից», — ասված է Գոմելաուրիի անունից հղված ուղերձում։

Գոմելաուրին, «Վրացական երազանք»-ի պաշտոններից հեռացած մյուս պաշտոնյաների նման, շնորհակալություն է հայտնել կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին:

«Պարոն Բիձինա Իվանիշվիլիի վստահությունը ինձ հնարավորություն տվեց ծառայելու իմ երկրին ամենաբարձր պաշտոններում։ Նրա վստահությունն ու օրինակը ինձ հատուկ խթան տվեցին բարեխղճորեն կատարելու իմ աշխատանքը և նպաստելու Վրաստանի պետականության ամրապնդմանը: Ես հավատարիմ եմ մնում իմ երկրին և թիմին։ Մաղթում եմ իմ երկրին և կառավարությանը խաղաղություն, անվտանգություն և բոլոր նպատակների իրականացում։ Հարգանքներով՝ ոստիկանության գեներալ-գնդապետ Վախթանգ Գոմելաուրի», — ասված է Գոմելաուրիի ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ