copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:11 18-11-2024

Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին

Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կառավարությունում առաջիկա վերադասավորումների ֆոնին, որի մասին երկրի վարչապետ Դորին Ռեչանը ծրագրում է հայտարարել։

«Ինձ համար պատիվ էր ծառայել Մոլդովայի Հանրապետությանը որպես ներքին գործերի նախարար: Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար այս դժվարին մանդատի ընթացքում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, գրել է Էֆրոսը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ Դորին Ռեչանն ասել էր, որ երկուշաբթի երեկոյան կներկայացնի կառավարությունում վերադասավորումների վերաբերյալ որոշումներ՝ դրա արդյունավետությունը բարելավելու նպատակով։

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խոստովանել է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և նշել, որ վերադասավորելու է կառավարությունը, որը ձևավորվել էր իր հիմնադրած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից։ Սանդուն վերջին ընտրություններում հաղթել է երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 55,33 տոկոսը, նրա հակառակորդը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, հավաքել է ձայների 44,67 տոկոսը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ