Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:05 28-05-2025

Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ Սանասարյան

Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը։ Այս մասին գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

«Այսօր դատարանը լսեց ավարտական ճառս։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռը կհրապարակի հինգշաբթի օրը՝ 12:30-ին։

Ամբողջ ճառիս տեքստը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում։


Իսկ մինչ ասուլիս հրավիրելն ու մեկնաբանելը դատավորի կայացվելիք վճիռը մեջբերում եմ Մուշեղ իշխանի խոսքերը, որոնք Արթուր Մեսչյանի ոգեղեն կատարմամբ էլ ավելի հզոր տեսք ստացան։

Սա է Քո ճամփան, բեռն համբերության

Կիսամեռ չորցած արմատից չես Դու,

Թող Քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,

Դու զարկդ պահիր գալիք մարտերին ու նայիր հեռուն…

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տարիներին շարունակել են հավատալ, ովքեր մերժել են կեղծիքը՝ նույնիսկ ամենածանր պահերին։

Հինգշաբթի՝ արդեն մի նոր փուլում ենք լինելու։ Իսկ ես պատրաստ եմ. զարկս պահած է գալիք մարտերին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան