Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:21 25-10-2022

Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու․Դավիթ Սանասարյան

Հանրայինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ, համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում Հայաստանի կշիռը մեծացել է։

Սանասարյանը հույս հայտնեց, որ դիտորդները կփորձեն հասկանալ՝ սահմնապահը ի՞նչ վիճակում է, ինչպե՞ս են վերաբերվում սահմանապահին։ Եվ ինչպես են իրենք ինչ-որ առումով միայնակ թողել այդ սահմանին կանգնած սահմանապահին։

Սանասարյանը ընդգծեց, որ ՀՀ իշխանություններից, քաղաքական մտքից է կախված՝ կկարողանանք այս բարդ իրավիճակից դուրս գալ։

Անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի հակադրություններին, և թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել Հայաստանը, եթե այդ երկու հակադրությունը տեղակայվի մեր տարածքում՝ Սանասարյանը վստահեցրեց, որ տարածաշրջանի երկրները Հայաստանին վերաբերվում են ինչպես անշարժ գույքի։ Այդպես չպետք է լինի։ Չպետք է դառնանք հակադրության օբյեկտ, այլ մեր քաղաքակրթությամբ դառնանք սուբյեկտ։

Հարցազրուցավարի այն հարցին, թե ինչ կշահի Հայաստանը Արևմուտքի դիտորդական առաքելությունից, Սանասարյանն ասաց․ «Չպետք է ոգևորվել այդ առաքելությունից։ Այդ առաքելության նպատակը, որքանով, որ հասկացել եմ, որոշակի փաստահավաք գործունեություն իրակացնելն է և այդ թվում՝ փորձեն նորմալիզացմանն ուղղված քայլեր իրականացնել։ Ես կարծում եմ՝ այն խաղաղությունը, որը տարվում է, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, խաղաղություն չի բերելու տարածաշրջան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Կողմերից մեկը բավարարված չի լինելու՝ իր երկրի շահերը ապահովելու։ Սա պարտադրված գործընթաց է։ Խաղաղության դարաշրջան չի լինելու»։

Սանասարյանը հավելեց, որ մեզ պետք է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ սպառազինվել, բանակը դարձնել մարտունակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել