Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:46 27-05-2025

Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ «Յուվենտուս»

«Յուվենտուսը» քայլեր է ձեռնարկել Անտոնիո Կոնտեին վերադարձնելու համար, հաղորդում է լրագրող Օրացիո Ակոմանդոն։

Թուրինում 55-ամյա մասնագետին պատրաստ են առաջարկել 3 տարվա պայմանագիր տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։

Կոնտեն «Նապոլիի» ղեկին է 2024-ից և դեբյուտային տարում թիմի հետ կարողացավ նվաճել Իտալիայի չեմպիոնությունը։

Իսկ «Ծեր Սինյորան» մարզել է 2011-ից 2014 թվականներին՝ այդ ընթացքում հաղթելով 3 չեմպիոնություն և Իտալիայի 2 սուպերգավաթ:

Ձեզ գուցե հետաքրքրի