Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:21 26-05-2025

Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը մահացել է. shamshyan.com 

Այսօր՝ մայիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ժորա Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ մայրուղուց դեպի Երևան Արտաշատի խճուղի հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Երևանի 1-03 շտապօգնութան կայանից ահազանգ է ստացվում, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան