Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 23-05-2025

Նիկոլի համարձակությունը չի հերիքում, ԱԳՆ խոսնակն է պատասխանում Ալիևին. հարցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին:

«Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու է Իլհամ Ալիևին պատասխանում ԱԳՆ խոսնակը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այս ղեկավարությունը վախենում է պատասխանել Ադրբեջանին:

«Համարձակություն չունի Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք չէ ուշադրություն դարձնել Ալևին։ «Բա մեկը պիտի պատասխաներ, հո՞ մեր բակի կոշկակար Գևոն չէր պատասխանի։ Ալիևն իրանից ինչ ա ներկայացնում, որ ինչ-որ պաշտոնյա իրան պատասխանի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պատասխանել է արժանի մեկը։ «Արժանին ա պատասխանել։ Մեր երկրում ինչն ա պատշաճ, որ էդ էլ պատշաճ լինի»,- ասաց նա։

«Երևի զգուշություն են ցուցաբերում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ