copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:46 13-12-2024

Նման թեմայով գիտական աշխատություն չի կարող լինել․ Փաշինյանի խոսնակի համարձակությունը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի կենսագրության մեջ նշված է, որ նա «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատության հեղինակ է։



Oragir.News-ը նոյեմբերի 28-ին Փաշինյանի մամուլի խոսնակին գրավոր հարցում է ուղարկել, հետաքրրքվել, թե ինչպես կարող ենք ծանոթանալ 2005 թվականին իր հեղինակած «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությանը։

Խնդրել ենք տրամադրել գիտական աշատության հղումը կամ նշել, թե որտեղ է առկա տպագիր տարբերակը, քանի որ ո՛չ գրադարաններում, ո՛չ էլ գրախանութներում նման աշխատություն չկա։

Կես ամիս է անցել, սակայն Նազելի Բաղդասարյանը չի պատասխանել հարցմանը, ինչը որպես մամուլի խոսնակ ԶԼՄ-ների հետ պատշաճ չաշխատելու դրսևորում է։

Ինչ վերաբերում է «Գիտական աշխատություն» ձևակերպմանը, տպավորություն է, որ Բաղդասարյանը չի տարբերում գիտական աշխատությունն ու գիտական հոդվածը։

«Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» անվանումով գիտական աշխատություն չի կարող լինել, որովհետև նախ վերնագիրը խնդրահարույց չէ։

Գիտական հոդված լինի, թե մենագրություն, ցանկացած գիտական աշխատության վերնագիր պետք է խնդիր արտահայտի, ինչն այս պարագայում չկա։

Եթե լիներ «Մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների իրավական կարգավորումները Հայաստանում», այս դեպքում ակնհայտ է, որ այն խնդիր է արտահայտում, և կարող ենք վերնագրին հարց տալ, թե ինչպե՞ս են կարգավորվում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները Հայաստանում։ Իսկ Փաշինյանի մամուլի խոսնակի նշածի պարագայում վերնագրին հարց չենք կարող տալ։

Մյուս խնդիրն այն է, որ նման ծավալուն թեմայով չի կարող ծավալուն գիտական աշխատություն լինել։ Դա նույնն է, որ գիտական աշխատության անունը լինի «Հայաստան»։ Գիտական աշխատանքի վերնագիրը չի կարող լինել որևէ երևույթի կամ հասկացության պարզ անվանում։

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ նա չէր կարող գիտական աշխատության հեղինակ լինել։

Հիշեցնենք, որ 41-ամյա Նազելի Բաղդասարյանը 2019-2021 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, 2021-2023 թվականներին՝ Շրակի մարզպետ, իսկ 2023-ին նշանակավել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար։

Հարկ է նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի կենսագրությունում գիտական աշխատության մասին խոսք չկա, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կենսագրությունում ևս գիտական աշխատության մասին խոսք չկա, միայն նշված է գիտական հոդված։ Միայն Նազելի Բաղդասարյանն է համարձակվել իր գրած որևէ հոդված համարել «գիտական աշխատություն» և տեղադրել Կառավարության կայքում՝ իր կենսագրությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ