Ըստ էության 1 տարի առաջ - 20:00 23-05-2025

Ըստ էության․ Ալեն Սիմոնյանն ու Արսեն Թորոսյանը պայքարում են, թե ով է ավելի շատ Նիկոլ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ անկախ պատգամավոր, ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանին։

Նրա հետ խոսել ենք Էդմոն Մարուքյանի վարչապետի թեկնածու առաջարկելու, ընդդիմադիրների կողմից Էդմոն Մարուքյանին մերժելու, որպես թեկնածու չառաջադրվելու, իրեն որպես ՔՊ-ական, ոչ թե ընդդիմադիր դիտարկելու, Նիկոլ Փաշինյանին կամ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու ընտրության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Աղազարյանի խոսքով՝ ՔՊ-ում պայքար է, թե ով է ավելի շատ Նիկոլ Փաշինյան։

«ՔՊ-ում հիմա պայքարում են, թե ով է ավելի շատ Նիկոլ։ Եվ այդ տվյալները թարմացվում են ամեն քառօրյայից հետո։ Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը պայքարում են, թե իրենցից ով է ավելի շատ Նիկոլ»,- ասաց նա։ Աղազարյանը շեշտում է՝ գաղափարական իմաստով ինքը ՔՊ-ական է և որ հեգնանքով է ասել, որ իր շանսերը որպես վարչապետ ավելի մեծ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել