Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:45 23-05-2025

Գորիսում հնչեց վերջին զանգը

Այսօր Գորիսի դպրոցներում հնչեց վերջին զանգը՝ ազդարարելով ավարտական դասարանների աշակերտների համար նոր ու լուսավոր կյանքի սկիզբ։ Տոնական տրամադրությունը տարածվել էր ողջ քաղաքում․ դպրոցների բակերում հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ ու հարազատներ՝ միասին կիսելու ուրախությունն ու հուզմունքը։

Վերջին զանգը Գորիսում ոչ միայն կրթական տարվա եզրափակիչն է, այլև մշակութային մի գեղեցիկ իրադարձություն, որը հիշվելու է որպես կարևոր ու խորհրդանշական պահ բոլոր ավարտականների կյանքում։

Ամենից շատ դիտված