copy image url
Ավելին 1 տարի առաջ - 09:51 23-05-2025

Պատմության ամենաթանկ պիցցան՝ 10.000 բիթքոինով. BITCOIN MAGAZINE 

Ուղիղ 15 տարի առաջ՝ 2010 թվականի մայիսի 22-ին, ծրագրավորող Լասլո Հանեչը պատմություն կերտեց՝ 10.000 բիթքոին վճարելով երկու պիցցայի համար, որոնք այն ժամանակ արժեին ընդամենը 40 դոլար։ Այսօր այդ բիթքոինների արժեքը կազմում է մոտ 1.1 միլիարդ դոլար։

Այդ իրադարձությունը նշանավորեց բիթքոինի՝ որպես իրական արժույթի առաջին կիրառությունը։ Այդ ժամանակվանից մայիսի 22-ը նշվում է որպես Բիթքոինով պիցցայի գնման օր՝ որպես հարգանքի տուրք կրիպտոաշխարհի ամենանշանավոր գործարքին։

Հանեչը՝ բիթքոինի կոդային բազայի վաղ մասնակիցներից մեկը, ֆորումում գրել էր․ «Ես կվճարեմ 10.000 բիթքոին մի քանի պիցցայի համար»։ Հինգ օր անց նրա առաջարկն ընդունվեց, և երկու Papa John’s պիցցա առաքվեց։ Գործարքի էկրանային նկարը մնացել է որպես պատմական վկայություն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում