copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:13 03-05-2025

Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղինակավոր Time Magazine-ի վերջին համարում հրապարակվել է Հայաստանին նվիրված մի հոդված, որն սկսվում է այսպես. «Կովկասի սրտում, որտեղ ձյունածածկ գագաթները հանդիպում են արևաշող հովիտներին, լուռ հեղափոխություն էր սկսվել»։ Թվում է՝ ինչ-որ քաղաքական հոդված է:

Սակայն պարզվում է՝ այն նվիրված է «Սպայկա» ընկերությանն ու նրա հիմնադիր և տնօրեն Դավիթ Ղազարյանին, որը ներկայացվում է որպես Հայաստանի գյուղատնտեսական առաջընթացի խորհրդանիշ։ Ի դեպ, հոդվածի վերնագիրն էլ բավական խորհրդանշական է՝ «Սպայկա. զարգացնելով Հայաստանի գլոբալ հեղինակությունը»:
«Ղազարյանի ստեղծած «Սպայկան» դարձավ ռազմավարական մտածողության և ձեռներեցության կամքի խորհրդանիշ՝ փոխակերպելով Հայաստանի գյուղատնտեսական ոլորտն ու արտահանման ներուժն այնպես, ինչպես քչերը կարող էին պատկերացնել»,-գրում է Time Magazine-ը և հավելում, որ Ղազարյանի տեսլականը ավելին էր, քան պարզապես ոլորտի բարելավում. նա ամբողջովին վերաիմաստավորեց հայկական գյուղատնտեսության զարգացման ուղին։

Պարբերականը մանրամասներ է ներկայացնում «Սպայկայի» գործունեությունից՝ նշելով, որ այն բազմապրոֆիլ է՝ սկսած մշակությունից և ժամանակակից գործարաններից մինչև խելացի փաթեթավորում և լայնածավալ լոգիստիկ ցանց։ Ըստ պարբերականի, Դավիթ Ղազարյանի առաջնորդությամբ «Սպայկան» դարձել է ոչ միայն հաջողակ ընկերություն, այլև՝ ազգային հարստություն։

««Սպայկայի» պատմությունը հզոր օրինակ է, թե ինչպես կարող է ռազմավարական դիվերսիֆիկացված գյուղատնտեսական ձեռնարկությունը՝ հիմնված ուժեղ լոգիստիկայի, որակի, տեխնոլոգիական նորարարության և տեսլական ունեցող առաջնորդության վրա, ոչ միայն հաջողել միջազգային ասպարեզում, այլև բարձրացնել իր երկրի հեղինակությունը»,-գրում է Time Magazine-ը։

Ի դեպ, այս պարբերականի պարագայում սա աննախադեպ երևույթ է, երբ առանձին անդրադարձ է կատարվում մեկ առանձին հայաստանյան ընկերության: Սա նշանակում է, որ հաջողված օրինակը կարող է համաշխարհային մեծ ճանաչում բերել ոչ միայն տվյալ միավորին, այլև մեր երկրին ընդհանրապես:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ