Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:53 22-05-2025

Անգամ ընդդիմադիրները մեզ չեն մոտենում․ կարող ա «բոբո» եմ․ Չախալյան

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը այսօր կրկին ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

Oragir.News-ի հետ զրույցում Վահագն Չախալյանը հիշեցրեց իրենց պայքարի նպատակի մասին։
Վերջինիս խոսքով՝ իշխանությունը ցանկության դեպքում գերիներին կարող է վերադարձնել։

«Մենք ամեն հինգշաբթի օրը գալիս ենք այստեղ, հիշեցնելու համար այս իշխանություններին, որ գերիներ կան։ Մենք չենք հավատում, որ նրանք գերիների վերադարձի համար քայլեր անում են»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ ոչ միայն օրվա իշխանությունները, այլ նաև ընդդիմադիր գործիչները անտարբեր են անցնում իրենց կողքով։

«Անգամ ընդդիմադիրները մեզ չեն մոտենում։ Կարող ա իրենց մեջ տպավորվել է, որ ես «բոբո» եմ»,-նշեց նա։
Վ․ Չախալյանի խոսքով, իրենց ակցիայի նպատակներից է նաև այն, որ ներկայիս իշխանությունները միջազգային գործընկերների մասնակցությամբ գերիներին վերադարձնելու համար գործնական քայլեր իրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը