Ներքին 3 տարի առաջ - 14:42 01-02-2023

2 անգամ դիմել եք, մերժել են, մի 10 անգամ դիմեիք․ Պապիկյանը թույլ չի տվել, որ ընդդիմադիրները հետևեն զորակոչին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ՊՆ, սակայն նրան չեն թույլատրել որպես պատգամավոր այցելել կենտրոնական հավաքակայան։ Այս մասին նա հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով նիստի ժամանակ։

«Հունվարի 18-ին դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Աննա Գրիգորյանի, Արգիշտի Գևորգյանի հետ ձմեռային զորակոչի ընթացքում այցելենք կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու իրավիճակին, շփվելու սպայակազմի հետ, ծանոթանալու խնդիրների հետ և հարկ եղած դեպքում առաջարկներով հանդես գալ։ Սա մտնում է մեր ֆունկցիաների մեջ, նաև օրենսդրությամբ ամրագրված, սակայն երեկ ստացել եմ պատասխան, որ ներկա փուլում ձմեռային զորակոչի ընթացքին հետևելը Պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում: Սա արդեն երկրորդ դեպքն է, որը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը»,- նշեց Մանուկյանը:

Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Որ մի 10 անգամ դիմած լինեիք ու մերժեին, կհամաձայնեի ձեզ հետ, բայց 2 անգամ դիմել եք, մերժել են ու միանգամից գնահատական եք տալիս, դա անհասկանալի է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին