copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:22 21-05-2025

ԱՄՆ-ն Թուրքիայում իր դեսպանին կնշանակի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց

ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի խորհրդական և Թուրքիայում երկրի ներկայիս դեսպան Թոմաս Բարաքին կնշանակի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Այս որոշումը հաջորդել է անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակալի հայտարարությանն այն մասին, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կհանվեն։

«Այս պահին որևէ հայտարարություն չի ստացվել»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սիրիայում Բարաքի դերը։

Սպասվում է, որ Բարաքը՝ ուղղակի ներդրումների բաժնի ղեկավարը, որ երկար ժամանակ խորհրդատվություն է տրամադրել Թրամփին, իսկ 2016 թվականին գլխավորել է նախագահական երդմնակալության հանձնաժողովը, կշարունակի աշխատանքը որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան, հայտնել են աղբյուրները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը