copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:45 20-05-2025

ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն ռազմական օգնության նոր փաթեթներ ձևավորելու հնարավորության մասին որոշում դեռ չկա։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Այդ ծրագիրը չի չեղարկվել: Նրանք շարունակում են զենք ստանալ»,- ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:

Ռուբիոյին հարցրել են, թե արդյո՞ք Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է միջոցներ խնդրել Կոնգրեսից Ուկրաինային սպառազինությունների ևս մեկ փաթեթի համար:

«Դա այլ որոշում է: Դա իմ որոշելիքը չէ: Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի, թե արդյոք գնալ Կոնգրես լրացուցիչ ֆինանսավորման համար: Բայց այն ամենը, ինչ հաստատվել և հատկացվել է Կոնգրեսի կողմից, շարունակում է ուղարկվել»,- ասել է պետքարտուղարը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում