Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:29 25-04-2022

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոսիա-24» հեռուստաալիքին:
«800 միլիոն դոլար. այս գումարի չափով զենք կմատակարարվի Կիևին: Սա հսկայական թիվ է, որը չի նպաստում իրավիճակի դիվանագիտական ​​լուծում փնտրելուն»,- ասել է նա։
Անտոնովի խոսքով, Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը «խաղադրույքներն էլ ավելի բարձրացնելու, իրավիճակն էլ ավելի սրելու, ավելի շատ կորուստներ տեսնելու փորձ է»։
Կիևում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նրանք Ուկրաինային հավելյալ 713 մլն դոլարի չափով ռազմական օգնություն են խոստացել։
Ըստ CNN-ի, որը հղում է անում պաշտպանության նախարարի ճեպազրույցին, Օսթինն ընդգծել է, որ ամերիկյան զորքերը ուղղակիորեն չեն կռվի Ուկրաինայում, ներառյալ՝ օդում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել