copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:10 20-05-2025

Հռոմի պապը կողմ է ռուս-ուկրաինական հրադադարին. Թրամփ

Թրամփն ասել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցությունները:

«Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ իրենք շատ շահագրգռված կլինեն բանակցություններ վարել: Թող գործընթացը սկսվի»,- նշել է Թրամփը երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ։

Երկրի ղեկավարի խոսքով՝ հրադադարի հաստատման և հակամարտությունը դադարեցնելու պայմանները կքննարկվեն անմիջականորեն կողմերի միջև։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth սոցիալական ցանցի իր էջում առաջին մեկնաբանությունն է արել:

«Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանը և Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։

Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի` ստեղծելու մեծաթիվ աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես: Ես այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին` նախագահ Պուտինին զանգից անմիջապես հետո ինձ հետ ունեցած զրույցի ժամանակ։

Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ շահագրգռված է բանակցություններ վարելու հարցում։ Թող գործընթացը սկսվի»,- գրել է Թրամփը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ