copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:01 07-04-2022

Հռոմի պապը համբուրել է Բուչայից բերված ուկրաինական դրոշը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Վատիկանում՝ կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել ուկրաինական պատերազմը և խոսել է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք նա զանգվածային ջարդ է անվանել։
Ֆրանցիսկոսը համբուրել է ուկրաինական դրոշը, որը, ըստ նրա, բերվել է Բուչայից։ «Այս դրոշն այստեղ է հասել պատերազմի գոտուց՝ տառապյալ-քաղաք Բուչայից,- ասաց Ֆրանցիսկոսը:- Այսօր մեզ հետ են մի խումբ ուկրաինացի երեխաներ, եկեք ողջունենք նրանց և աղոթենք նրանց հետ միասին»: Մի քանի հազար ներկաները ծափերով են պատասխանել քահանայապետի խոսքերին, որը ուկրաինացի երեխաներին բեմ է հրավիրել և յուրաքանչյուրին Զատիկի շոկոլադե ձու նվիրել։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով, Ուկրաինայից ստացված վերջին տեղեկությունները, պատերազմի շուտափույթ ավարտի հույս ներշնչելու փոխարեն, վկայում են «նոր վայրագությունների» մասին։ Մասնավորապես, Ֆրանցիսկոսը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ