copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:29 16-05-2025

Աղոթքով ու սխտորով «բուժված» դեռահասը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում. Gazeta

Ռուսաստանում 135 կգ քաշով 16-ամյա դեռահասը հոսպիտալացվել է բազմաօրգանային անբավարարությամբ։ Տղան առաջին անգամ տեղափոխվել է հիվանդանոց ապրիլի 30-ին՝ սրտի, թոքերի և երիկամների խիստ վնասվածքներով։

Պարզվել է, որ մինչ այդ նրան բուժել է մայրը՝ բուսական թուրմերով, սխտորով և աղոթքներով։ Մայրը ասել է․ «Իմ տղան Աստծո պարգև է։ Մենք աղոթում ենք միասին, ես բուժում եմ նրան իմ ձևով»։

Բժիշկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանությանը, և այժմ քննարկվում է մոր դեմ քրեական գործ հարուցելու հարցը՝ երեխայի առողջության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Ամենից շատ դիտված