copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:15 16-05-2025

Թրամփը 11-րդ անգամ պապիկ է դարձել․ Թիֆանի Թրամփը որդի է ունեցել. Independent 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը 11-րդ անգամ պապիկ դարձավ։ Նրա կրտսեր դուստրը՝ Թիֆանի Թրամփը, որդի է ունեցել` Ալեքսանդր Թրամփ Բուլոս անունով։

«Բարի գալուստ աշխարհ, մեր սիրելի տղա, Ալեքսանդր Թրամփ Բուլոս։ Մենք քեզ անսահման սիրում ենք։ Շնորհակալություն, որ հայտնվեցիր մեր կյանքում»,- գրել է Թիֆանի Թրամփը սոցիալական ցանցերում՝ կիսվելով նորածնի ոտքի լուսանկարով։

Սա 31-ամյա Թիֆանի Թրամփի և նրա 27-ամյա ամուսնու՝ Մայքլ Բուլոսի առաջնեկն է։ Զույգը ամուսնացել էր 2022 թվականի նոյեմբերին՝ Ֆլորիդայի Պալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լագոյում։

Դոնալդ Թրամփը դստեր հղիության մասին հայտնել էր դեռ հոկտեմբերի 24-ին՝ ելույթ ունենալով հանրային միջոցառման ժամանակ, որտեղ նրան անվանել էր «շատ բացառիկ երիտասարդ կին»։ Թիֆանի Թրամփը Մարիա Մեյփլսից՝ Թրամփի երկրորդ կնոջից է։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում