Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 14-05-2025

Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երեկ՝ մայիսի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Վերջիններիս պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին։

Oragir.News-ը այսօր այցելեց Մերձավանի միջնակարգ դպրոց, զրուցեց դպրոցի տնօրենի հետ, ով արդեն ազատվել է աշխատանքից։

«Երեկվա նկարահանած դրվագները ինձ համար շատ տհաճ էին։ Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել։ Դա է պատճառը, որ ես չեմ կարողացել դուրս գալ։
Ես մի քանի անգամ խնդրել եմ, որ տիկին Դավթյանը մաստակը հանի իր բերանից»,- մեզ հետ զրույցում ասաց արդեն նախկին տնօրենը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նոր չէ սկսվել։ Ուսուցչուհին երկու նկատողություն ունի։

Նշենք, որ պատմության ուսուցչուհին այսօր դպրոց չէր հաճախել՝ չհայտնելով պատճառների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել