copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 14-05-2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։

Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև կայուն փոխհարաբերության ապահովմամբ։

Հուշագրի շրջանակներում կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, քննարկումներ և այլ միջոցառումներ, սոցիոլոգիայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների մասնագիտական պրակտիկան կկազմակերպվի քրեակատարողական հիմնարկներում, ֆակուլտետի դասախոսների ներգրավմամբ կիրականացվեն Ծառայության աշխատակիցների վերապատրաստումներ, Ծառայության մասնագետները հանդես կգան դասախոսություններով ֆակուլտետում դասավանդվող որոշ առարկաների շրջանակներում։

Կողմերը կհամագործակցեն նաև ոլորտին վերաբերող այլ ուղղություններով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր