Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:15 14-05-2025

Նոր Նորքում օրը ցերեկով մեքենաների մասեր են գողանում. բնակիչներն անհանգիստ են

Երևանում, Նոր Նորքի 5-րդ զագվածում վերջերս գրանցվել են ավտոմեքենաների թալանման դեպքեր։ Դրանցից մեկի մասին Oragir.News-ին տեղեկացրեց տուժած քաղաքացին, ում ավտոմեքենայի դիմացի հատվածի որոշ մասեր գողացել են։

Բնակչի մեքենան կայանված է եղել բակում, բնակելի շենքի հարևանությամբ։

«Լրիվ տարել են դիմացի բոլոր մասերը՝ շիթը, լույսերը, ինչ եղել է դիմացի հատվածում՝ ամեն ինչ գողացել են»,- պատմեց նա։

Քաղաքացին ասաց, որ ըստ իր տեղեկությունների՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում մի քանի մեքենայից ևս մասեր են գողացել։ Տարածքում, ըստ բնակիչների՝ տեսախցիկներ կան, սակայն դրանցով հնարավոր են եղել տեսագրություններ դիտել միայն մինչև գիշերվա ժամը 4-ը։ Քաղաքացին նշեց, որ խոսել է նաև իրավապահ մարմինների հետ։

«Ոստիկանները զբաղվում են գործով։ Բայց, անկեղծ ասած՝ հույս չունեմ, որ ինչ-որ բան կգտնեն կամ հետ կվերադարձնեն»,- ասաց մեր զրուցակիցը։




Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել