Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:11 02-06-2023

Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը տեսանյութ է հրապարակել Երևանի Բաշինջաղյան փողոցից։



«Սա Աջափնյակ վարչական շրջանն է, Բաշինջաղյան փողոցը, Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը։

Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել տեղ տեղ։ Տարածքում էլ թափված են տախտակներ, կարծես բետոն լցնելու համար պատնեշներ են։
Այս տեսանյութն ու այդ մասին տեղեկատվությունն օրեր առաջ ուղարկել եմ վերահսկողության պետին, այս մասին տեղյակ են նաև վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը, համապատասխան բաժնի պետը։
Թվում է, թե հարցը պետք է լուծվեր օրենքի շրջանակներում ու այս ապօրինության հեղինակն առնվազն պետք է նախկին տեսքի բերեր գազոնն ու հարակից տարածքը։ Բայց կարծես բոլոր պաշտոնյաները ձեն ձենի տված չեն տեսնում այս ամենը կամ ուղակի մատը մատին չեն տալիս։ Արդյո՞ք հավատալ, որ չկա հովանավորության մասին չէ։ Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները։ Այսպե՞ս եք սիրում Երևանը։ Չեք մարսելու...»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել