copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:55 14-05-2025

Ուկրաինան «հանդիպում է աղերսում» Պուտինի հետ

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ կմեկնի մայիսի 15-ին, հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Սակայն Պեսկովը դեռ չի հրապարակել պատվիրակության կազմը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Քաղաքական գործիչը «պատրաստվում է մեկնել այնտեղ», ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում անցկացված ներդրումային ֆորումի ընթացքում։ Թրամփը հավելել է, որ ակնկալում է «շատ լավ արդյունքներ» այս բանակցություններից։

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ստամբուլ կմեկնեն նաև Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Քիթ Քելլոգը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվել է Անկարայում հանդիպում կազմակերպել։ Սակայն եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի մեկնել Թուրքիայի մայրաքաղաք և ընտրի Ստամբուլը, ապա Զելենսկին և Էրդողանը պատրաստ են մեկնել նաև այնտեղ։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ հանդիպումը Պուտինի հետ կայանա։ Միայն նա կարող է որոշում կայացնել հրադադարի վերաբերյալ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ