Փաշինյանը պնդում է, թե նախընտրական շրջանում չի ասել, որ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում է նախատեսվում։
«Նախատեսված հանդիպում չի եղել, և երկրների ղեկավարների հանդիպման համար կարճ ժամանակ ասվածը մի շաբաթ կամ մի օրը չէ»,– ՔՊ նիստից հետո լրագրողներին ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ ասել եք` հունիսի 2–րդ կեսին կլինի հանդիպում Պուտինի հետ, Փաշինյանն ասաց, թե «դա ուրիշ թեմայի մասին էր»։
«Առաջիկայում կլինի հանդիպում»,– վստահ կրկին պնդեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` հունիսի 3–ին Մարտունիում Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու Պուտինին։