copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 14-05-2025

Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել են մի խումբ հանրային գործիչներ, թեեւ տեղում դոփում է, բայց ստիպել է, որ բոլորն արտահայտվեն։ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախ հայտարարեցին, որ դեմ են նախաձեռնությանը, ապա Աղազարյանը հայտարարեց, թե քննարկում են ձեւաչափը՝ կմասնակցեն սեփական թեկնածուով, ինչը քննարկելու են իրենց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) վարչությունում։ Վարչությունում օրերս հարցը քննարկվել է եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Ասլանյանը դեմ է եղել։ Նա, պարզվում է, Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում։ Ասլանյանը երեկ չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է․ «Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն»։ Ասլանյանը վստահ է՝ «ժողովրդավար» Հայաստանում ոչ մի ՔՊ-ական պատգամավոր չի համարձակվի մասնակցել Փաշինյանին հեռացնելու գործընթացին։ «Էդ ժողովրդավար երկրում ես այսօր դուրս եմ շպրտվել մի կուսակցությունից, որի համար 4 տարի դոշ եմ տվել»,- որպես ապացույց՝ նշեց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել