Օրակարգ Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:00 13-05-2025

Օրակարգ․ Փաշինյանը Մոսկվայից գորշ տրամադրությամբ է վերադարձել․ Վահագն Մելիքյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ համահիմնադիր անդամ Վահագն Մելիքյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վահագն Մելիքյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի և այնտեղ արժանացած ընդունելության, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակն արժեզրկելու փորձերի և դրանց նպատակների, Ադրբեջանի վարած քաղաքականության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքների օկուպացման, այս հարցում օրվա իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության, դիվանագետների խորհուրդներն անտեսելու, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վահագն Մելիքյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից գորշ տրամադրությամբ է վերադարձել։ «Ես իսկապես չգիտեմ՝ ներքին պայմանավորվածություններն ինչպիսի՞նն էին, արդյոք եղե՞լ է նման պայմանավորվածություն, որպեսզի այդ հանդիպումը [Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի-խմբ․] կայանա։ Ավելի քան համոզված եմ, որ հայկական կողմից ձգտումը շատ մեծ պիտի լիներ, որպեսզի գոնե ինչ-որ տենց նկարի համար, ինչ-որ պրոտոկոլային հանդիպում լիներ, բայց այնուամենայնիվ, որքան տեսանք, դա չկայացավ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ բավականին էսպես գորշ տրամադրությամբ է վերադարձել վարչախմբի ղեկավարը, ինչն էլ վկայում էր իր սպասելիքը, իր ակնկալածը չունենալու մասին»,- ասաց նա։

Մելիքյանը նկատեց նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր զավթված է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը