copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:50 12-05-2025

Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ նախկինում իր դեմ մահափորձ է իրականացվել։ Այս մասին Ֆիդանն ասել է թուրքական T24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իմ դեմ 4-5 տարի առաջ մահափորձ է եղել։ Ինձ մեծ չափաբաժիններով մկնդեղ և սնդիկ են տվել, և դա հետո բացահայտվել է անալիզների ժամանակ»,- ասել է նա։

Հարցին, թե ո՞վ է դա արել, Ֆիդանը պատասխանել է. «Եկեք մանրամասների մեջ չմտնենք, թշնամիներ կան ոչ միայն երկրի ներսում, «Թշնամիներ կան ամեն տեղ»:

Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023-ի հունիսից։ 2010-2023 թվականներին, այդ թվում հիշյալ թունավորման փորձի ժամանակ, նա ղեկավարում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել