copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:11 01-12-2022

Սնդիկ պարունակող արտադրատեսակների ներմուծումն ու արտահանումը կարգելվի. սնդիկային ջերմաչափերը դուրս կգան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ընդունեց Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին որոշումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Նախագծով նախատեսվում է արգելք սահմանել սնդիկի հավելիչով այն արտադրանքի ներմուծման և արտահանման վրա, որոնք չեն համապատասխանում այդ արտադրանքի անվտանգությունը կանոնակարգող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Սույն Նախագծի հավելվածի ցանկում ներառված ապրանքների ներմուծման և արտահանման արգելքը վեց ամիս ժամկետով սահմանելը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.

Բազմաթիվ երկրներ դադարեցնելով սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը անցում են կատարել այդ ապրանքների սնդիկ չպարունակող այլընտրանքների արտադրությանը և կիրառմանը:

Սնդիկային ջերմաչափերի փոխարեն օգտագործվում են՝ էլեկտրոնային ջերմաչափեր, ինֆրակարմիր ճառագայթով աշխատող (անհպում) ջերմաչափեր, ինչպես նաև հեղուկ նյութերով աշխատող ջերմաչափեր։

Նախագծով նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության կամ ռազմական նպատակներով, հետազոտությունների, սարքերի չափաբերման կամ որպես չափանմուշ օգտագործման համար։

Նախագծի ընդունմամբ կապահովվի Կոնվենցիայով և «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը, ինչը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն անդրադարձել էր «Սնդիկի մասին» օրինագծին և տեղեկացրել, թե ինչու սնդիկով ջերմաչափներն արգելվեցին, ու ինչ կապ ունի Խաչատուր Սուքիասյանը դրա հետ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում